Հոկտեմբերի սկզբներին Հովտաշենի գյուղապետարանում տեղի ունեցած ժողովը որոշեց, որ այս տարի մինչև ցուրտն ընկնելը պետք է կառուցվող Ս.Բարթուղիմեոս եկեղեցուն քարե տանիք պատրաստել, որոշվեց գտնել 20 հոգի ովքեր կներդնեն ամեն մեկը երկու հարյուր հազար դրամ, Աստված առատությամբ թող լցնի ներդրողների ընտանիքները, այս պահին պակասում է հինգ հոգու ներդրում: